Կարդում եմ դարձյալ ու դարձյալ. «Զինծառայողը գումարի դիմաց դիրքերի, զորամասի մասին տեղեկություն է փոխանցել թշնամուն»: Միևնույն է՝ տեղ չի հասնում: Այնքան սովորական, այնքան հասարակ լուր է, որ աննկատ է մնում լրահոսում: Այս ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ: Որտեղի՞ց այսքան դավաճան:
Չէ, էլ էսպես չի կարելի: Մահապատիժը վերականգնել է պետք: Հայրենիքի դավաճանության համար՝ միայն մահապատիժ: Միայն այս ձևն է արդեն ընդունելին: Այլապես դավաճանության համավարակ է ծավալվում, և ոչնչով դեմն առնել չի լինում:
Հայրենիքի դավաճանը պետք է պատժվի մահապատժով: Առանց ներման իրավունքի:
Հայկ Մարտիրոսյան